«Ռուսական խոսքի օրեր» Հայաստանում

17:41 • 09.09.08

Սեպտեմբերի 9-15-ը Հայաստանում անցկացվում են «Ռուսական խոսքի օրեր», որոնք նախատեսում են համերգներ, ստեղծագործական երեկոներ, հանդիպումներ, կլոր-սեղան քննարկումներ, թատերական պրեմիերաներ և հայ-ռուսական գրական-տեղեկատրվական հարաբերություններն ամրապնդող այլ միջոցառումներ: Հայաստանում «Ռուսական խոսքի օրեր»-ը նվիրվում են Վալերի Բրյուսովի 135 և Թուրքմենչայի պայմանագրի 180 ամյակներին: Միջոցառումները կացկացվեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում և Շուշիում:

Ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն հայ և ռուս մասնագետների հանդիպումներ` գրողներ, դերասաններ, կանցկացվեն սլավոնական պոեզիայի և ռուսական ռոմանսի երեկոներ, կկայանա Յուրի Պոլյակովի հեղինակած «Աֆրոդիտայի ձախ կուրծքը» ներկայացման պրեմիերան, ինչպես նաև Ե.Չարենցի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» գրքի ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:

Հայաստան ժամանած ռուսական պատվիրակության կազմում են Литературная газета թերթի գլխավոր խմբագիր Յուրի Պոլյակովը, Ռուսաստանի գրողների միության քարտուղար Նիկոլայ Պերեյասլովը, գրողներ` Անդրեյ Դեմենտյևը, Կիմ Բակշին և ուրիշներ:

«Ռուսական խոսքի օրերը» ծրագրին մասնակցում են նաև Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թատերախումբը, «Կասկադ» վոկալ-գործիքային անսամբլը, անվանի երգիծաբաններ Անատոլի Տրուշկինը, Արկադի Ինինը և ուրիշներ: