Ստոկհոլմում հայտնվել է Ինգմար Բերգմանի անվան հրապարակ

15:57 • 09.09.08

Ստոկհոլմի քաղաքային խորհուրդը շվեդական մայրաքաղաքի կենտրոնում մի փողոց ու հրապարակ է անվանակոչել` ի պատիվ կինոյի ու թատրոնի հանրահայտ ռեժիսոր Ինգմար Բերգմանի, տեղեկացնում է AP-ն:

Ինգմար Բերգմանի հրապարակը գտնվում է ոչ հեռու Թագավորական դրամատիկական թատրոնից, որը Բերգմանը ղեկավարել է 1963-1966 թթ.: Հրապարակին հարող փողոցը նույնպես կստանա Բերգմանի անունը:

Ինգմար Բերգմանը մահացել է 2007թ. 89 տարեկան հասակում: Նրա լավագույն ֆիլմերից են «Յոթերորդ կնիքը», «Ֆաննի և Ալեքսանդր», «Մորու դաշտեր», «Աշնանային սոնետ», «Շշուկներ ու ճիչը» ֆիլմերը: Նրա ֆիլմերը երեք անգամ արժանացել են «Օսկարի»` «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Բերգմանը թաղված է Ֆորե կղզում, որտեղ գտնվել է նրա սեփական տունը: