«Հայացք ապագային» կամ արվեստի բարեգործությունը
Մոսկվա կինոթատրոնի նախասրահում բացվել է նկարչուհի Սեդա Բեքարյանի անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Հայացք ապագային» խորագիրը: Ցուցահանդեսը բարեգործական է, հեղինակը իր 30 յուղաներկ աշխատանքները նվիրել է «Հայկական ակնաբուժական նախագիծ» բարեգործական կազմակերպությանը, և ցուցահանդես-վաճաքից ստացված ողջ հասույթը կտրամադրվի տեսողական խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների բուժմանը:
«Արվեստագետի առաքելությունը իր տաղանդն ու գործը հանրության բարօրությանը ծառայեցնելն է», - ասում է Սեդա Բեքարյանը, ում աշխատանքների ցուցահանդես-վաճառքը կաշարունակի գործել մինչև սեպտեմբերի 15-ը:










