Կմեկնարկեն Արշիլ Գորկու օրերը Հայաստանում
Սպետեմբերի 10-16-ը Հայաստանում անկացվում են ամրիկահայ անվանի նկարիչ Արշիլ Գորկու օրերը: Միջոցառումների շարքի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 11-ին, Էջմիածնում հիմնված Արշիլ Գորկու թանգարանում:
Սեպտեմբերի 12-ին Ազգային պատկերասրահում կմեկնարկի «Արշիլ Գորկին և Հայաստանը» խորագրով կոնֆերանս: Այնուհետև Ջաջուռում Մինաս Ավետիսյանի տուն-թանգրանաում կբացվի «Արշիլ Գորկին և մենք» խորագրով ցուցահանդեսը:
Արշիլ Գորկու օրերի շրջանակներում կբացվեն ևս 2 ցուցահանդեսներ՝ «Վանի ասեղնագործությունը 17-20-րդ դարերում» և «Վասպուրականի մանրանկարչությունը 13-15-րդ դարերում»:
Արշիլ Գորկին համարվում է աբստրակտ էսպրեզիոնիզմի հիմնադիրներից: Ծնվել է 1904թ-ին Վանում, ցեղասպանությունից հետո գաղթել դեպի Միացյալ Նահանգներ, իսկ 1948թ-ին կյանքին վերջ դրել ինքնասպանությամբ:










