Ազգային պատկերասրահը նոր ալբոմ ունի
4 բաժին՝ հայկական, արտասահմանյան երկրների և ռուսական կերպարվեստ, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստ. այս ամենն ամփոփված է Հայաստանի Ազգային պատկերասրահի նոր, 315 էջանոց ալբոմում, որը պատկերասրահի անձնակազմի 4 տարիների աշխատանքի արդյունքն է: Ալբոմի նախագծի հեղինակը պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանն է, լուսանկարիչները՝ Զավեն Սարգսյանը և Վահան Քոչարը:
Ալբոմում ներկայացված են գեղանկարչության, քանդակի, գրաֆիկայի և դեկորատիվ-կիրառական արվեստի շուրջ 500 նմուշներ: Պատկերասրահի երկլեզու ալբոմը՝ հայերեն և անգլերեն, տպագրվել է 1500 օրինակով և վաճառվում է 30000դրամով:










