Դրամատիկականի նոր պրեմիերան. «Սիրային խառնաշփոթ»

11:28 • 11.09.08

Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը նոր խաղաշրջանում պատրաստել է նոր պրեմիերա. սեպտեմբերի 26, 27, 28-ին բեմում կլինի «Սիրային խառնաշփոթ» նոր բեմադրությունը՝ ըստ ավստրիացի հեղինակ Հերբերտ Բերգերի:

Երկու մասանոց այս խելագար հալյուցինացիան կմատուցեն դրամատիկականի ճանաչված դերասաններ Արմեն Բարսեղյանը, Գոհար Իգիթյանը, Հրաչյա Հարությունյանը, Նաիրա Շահիրյանը և Հովհաննես Բաբախանյանը: Բեմադրության հեղինակը ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հարությունյանն է, նկարիչը՝ Կարեն Գրիգորյանը: