Իտալացի դիրիժորը՝ հայկական բեմում
Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնի միակ այլազգի դիրիժորը իտալացի Ֆաբիո Մաստրանջելոն է, ով Օսիմոյի և Հռոմի դաշնամուրային մրցույթների առաջին մրցանակակիր է, Նովոսիբիրսկի, Թաթարստանի, Սանկտ Պետերբուրգի նվագախմբերի, Մարիինյան թատրոնի և Եկատերինբուրգի օպերային թատրոնի հրավիրյալ դիրիժոր: 1996թ. Մաստրանջելոն հիմնել է «Տորոնտոյի վիրտուոզներ» կամերային նվագախումբը:
Այսօր Ֆաբիո Մաստրանջելոն Երևանում է և վաղը Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում հանդես կգա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենկատարներ Էշլի Վոսի (դաշնոմուր, Մեծ Բրիտանիա), Յուրի Ժիսլինի (ջութակ, Մեծ Բրիտանիա), Ալեքսանդր Չաուշյանի (թավջութակ, Մեծ Բրիտանիա) ընկերակցությամբ:
Համերգային ծրագրում կհնչեն Հայդն (Թավջութակի կոնցերտ), Գլազունով (Ջութակի կոնցերտ) և Բեթհովեն (Դաշնամուրի կոնցերտ թիվ 4):










