Հոգևոր երաժշտության «Մոնոդիա և բազմազանություն»

09:48 • 11.09.08

Սեպտեմբերի 12-ին Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կկայանա Սբ. Գեղարդ վանքի երգեցիկ խմբի մենահամերգը, որ կրում է «Մոնոդիա և բազմազանություն» անունը: Հայ հոգեևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնած այս համերգի ընթացքում կհնչեն բացառապես հոգևոր երգեր, համերգից առաջ բացման խոսքով հանդես կգա արվեստագիտության թեկանծու, խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը:

«Մոնոդիա և բազմազանություն» խորագրով համերգի մենակարատներն են Սեդա Ամիրկարայանը, Անահիտ Պապայանը և Հասմիկ Թորոսյանը, խմբավարը՝ Անահիտ Պապայանը:

Սբ. Գեղարդ վանքի երգեցիկ խումբը Մշակույթի նախարարության գործուղմամբ սեպտեմբերի վերջին Ֆրանսիայում կմասնակցի Միջնադարյան երաժշտության ամենամյա փառատոնին: