Միջազգային մրցույթ՝ ի պատիվ Չինգիզ Այթմատովի

10:38 • 12.09.08

Երիտասարդ առաջնորդների դպրոցը` Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, իրականացնում է ղրղզ անվանի գրող Չինգիզ Այթմատովի ծննդյան 80-ամյակին նվիրված միջազգային մրցույթի հանրապետական փուլը: Մրցույթին մասնակցել կարող են բացառապես երիտասարդները՝ 14-25 տարեկան: Մասնակցության համար պետք է աշխատանք ներկայացնել հետևյալ 4 անվանակարգերից որևէ մեկում՝ գրական ժանր, երաժշտական ստեղծագործություն, կերպարվեստ, կինո և հեռուստատեսություն:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Մրցույթի ավարտական փուլը կանցկացվի Բիշքեկում: