Պատկերապատումի առաջին միջազգային փառատոնը՝ շուտով
Հոկտեմբերի 3-5-ը Երևանում կանկացկացվի Պատկերապատումի և պատկերի առաջին միջազգային փառատոնը, որը նախաձեռնել է Հայաստանում Պատկերապատումի զարգացման միությունը` Մշակույթի նախարարության և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հետ համատեղ: Փառատոնի կազմակերպմանը մասնակցում է նաև Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքի պատկերապատումի և պատկերի միջազգային կենտրոնը:
Փառատոնի ընթացքում Երևանի Կամերային թատրոնում կցուցադրվեն պատկերապատում-աշխատանքները, կանցկացվեն ժանրի ֆրանսիցաի մասնագետների վարպետության դասեր, կկազմակերպվեն քննարկումներ պատկերապատումը Հայաստանում տարածելու և զարգացնելու թեմայով: Պատկերապատման երևանյան առաջին միջազգային փառատոնին կմասնակցի նաև Անգուլեմ քաղաքի պատկերապատումի միջազգային փառատոնի 2008 թ. դափնեկիր մեր հայրենակից Շարլ Բերբերյանը:
Փառատոնին ընդառաջ՝ մայիսին կազմակերպվել էր «Պատկերապատում 2008 ցուցապաստառի մրցույթ», որին մասնակցած 80 աշխատանքներից 3 լավագույնները արժանացել են մրցանակների և այժմ դարձել են էսքիզ փառատոնը խորհրդանշող ցուցապաստառի և բուկլետների համար:










