Հայտնաբերվել է Կիկլադյան քաղաքակրթության «խորհրդանշական կենտրոնը»
Բրիտանացի հնագետ սըր Քոլին Ռենֆրյուն կարծում է, որ հունական Կերոս՝ այժմ անբնակելի կղզին վաղ բրոնզե դարում (մ.թ.ա. երրորդ հազարամյակի առաջին կես) եղել է Կիկլադյան կղզիների հնագույն քաղաքակրթության «խորհրդանշական կենտրոնը»: Կերոս կղզում իրականացված հնագիտական պեղումների մասին սըր Քոլինն անձամբ է տեղեկացրել AFP գործակալությանը:
Կերոսը գտնվում է Կիկլադյան արշիպելագի արևելքում` Պարոս և Նակսոս կղզիներից ոչ հեռու: 1963թ. հետազոտական խումբ՝ Ռենֆրյուի գլխավորությամբ, սկսել է պեղումներ կատարել Կերոս կղզում և հայտնաբերել է մարմարե արձանիկների, այսպես կոչված, կիկլադյան քանդակների բազմաթիվ բեկորներ:
Այնուհետև, հայտնաբերվել էին նման կտորների տասնյակ օրինակներ: Ֆենոմենն անվանվեց «Կերոսի գաղտնիքը»:










