Գողացել են Գոյայի օֆորտը

13:17 • 13.09.08

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում տեղի ունեցած ժամանակավոր ցուցահանդեսի ժամանակ գողացել են Ֆրանսիսկո Գոյայի «Տխուր կանխազգացումներ» օֆորտը, հայտնում է AFP գործակալությունը:

Անհայտ մարդիկ գողացել են հանրահայտ նկարչի արվեստի գործը Խիլբերտո Ալսատե Ավենդանոյի անվան թանգարանից ուրբաթ գիշեր: Ինչպես նշել է թանգարանի ղեկավարությունը, օֆորտը ապահովվագրված էր, սակայն բոլորը դեռ հույսեր են փայփագում գտնել մշակութային բարձր արժեք ներկայացնող արվեստի գործը:

Օֆորտը ստեղծվել է 1810-1814թթ. միջև ընկած ժամանակահատվածում: Այն իսպանացի նկարչի մոտ 80 օֆորտներից ամենաառաջինն է: