Մեկնարկել է «Կինոշոկ – 2008» փառատոնը. կցուցադրվեն նաև հայկական ֆիլմեր
Անապայում մեկնարկել է «Կինոշոկ – 2008» ԱՊՀ երկրների, Լատվիա, Լիտվայի և Էստոնիայի բաց կինոփառատոնը, որն անցկացվում է արդեն 17-րդ անգամ։ Փառատոնն ունի 5 մրցութային ծրագիր՝ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի (Շոկի սահմաններ), վիդեո աշխատանքներ կամ թվային ձևաչափի լիամետրաժ աշխատանքներ (Կինո առանց ժապավենի), խաղարկային հեռուստաֆիլմեր (ՏՎ-շոկ) և մանկական խաղարկային ու անիմացիոն ֆիլմեր (ԿինոՄալիյՇոկ)։ Փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագիր, ինչպես նաև տեղեկատվական և հետահայաց ցուցադրություններ։
Հետխորհրդային երկրների «Կինոշոկ – 2008» 17-րդ բաց փառատոնի ժյուրին գլխավորում է ռուս գրող Անդրեյ Բիտովը։
Փառատոնի մրցութային ծրագրերում որևէ հայկական ֆիլմ ներկայացված չէ, սակայն արտամրցույթում կցուցադրվի 2 հայկական աշխատանք՝ Վիգեն Չալդրանյանի «Քրմուհի» և Գագիկ Հարությունյանի «Խնկարկում» ժապավենները։










