Կանցկացվի մանկապատանեկան ստեղծագործությունների 1-ին հանրապետական մրցույթը
«Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի խմբագրությունը Մշակույթի նախարարության հետ համատեղ նախաձեռնել է մանկապատանեկան ստեղծագործությունների 1-ին հանրապետական մրցույթը, որին կարող են մասնակցել մինչև 17 տարեկան երեխաներն ու պատանիները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ 3 անվանակարգերում՝ չափածո, արձակ և նկարչություն: Բոլոր անվանակարգերում հաղթող կճանաչվեն 3-ական աչքի ընկած մասնակիցներ, նրանցից յուրաքանչյուրը որպես պարգև կստանա 30 հազար դրամ:
Մրցույթի համար աշխատանքներն ընդունվում են մինչև նոյեմբերի 1-ը:










