Ագաթա Քրիսթիի ձայնագրությունները վերծանվեցին

14:09 • 16.09.08

Հայտնի բրիտանական գրող Ագաթա Քրիսթիի նախկինում անհայտ ձայնագրությունները, որոնք օգնում են ավելի լավ ծանոթանալ գրողի գրական կերպարների պատմության հետ, պատահականորեն հայտնաբերվել են «դետեկտիվի թագուհուն» պատկանող Դևոն անգլիական դքսությունում գտնվող առանձնատանը, հայտնում է Sky News բրիտանական հեռուստաալիքը:

Հայտնաբերության մասին պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել «դետեկտիվի թագուհու» թոռը՝ Մեթյու Պրիչարդը, ում, ըստ կտակի, մասամբ փոխանցվել է Քրիսթիի ստեղծագործությունների հեղինակային իրավունքները: Նշենք, որ համաշխարհային գրողի թոռը կատարել է այդ պաշտոնական հայտարարությունը երկուշաբթի` Ագաթա Քրիսթիի ծննդյան 118-ամյակի օրը:

Պրիչարդը պատմել է, որ ավելի վաղ հայտնաբերել է իր տատիկի ձայնով 27 կեսժամանոց ձայնաերիզները Դևոն դքսությունում գտնվող Ագաթայի սիրելի Գրինվեյ ագարակատանը, որն այժմ National Trust հիմնադրամի հսկողության տակ է:

Ձայնաերիզների արկղի վրա ոչ մի պիտակ չի եղել, այդ իսկ պատճառով գրողի թոռը չէր կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչ կարող են դրանք պարունակել: Գերմանական ձայնագրիչը, որն օգտագործել է Ագաթա Քրիսթին, անսարք էր, և միայն ընկերոջ միջամտության շնորհիվ Պրիչարդին հաջողվել է ունկնդրել ձայնագրությունները:

Պարզվել է, որ ձայնաերիզները պարունակում են մեմուարների համար նախատեսված նյութը: Հայտնաբերված ձայնագրությունները, որոնք մոտավորապես վերաբերում են նախորդ դարի 60-ականներին։

Մի շարք հետազոտողներ կարծում են, որ այդ կերպարի նախատիպը Ագաթայի տատիկն է եղել, սակայն գրողը հերքել է այդ վարկածը: