Աշխարհահռչակ ջութակահարի վարպետության դասը հայրենիքում

12:32 • 16.09.08

Երևանյան 2-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում վարպետության դասով հանդես կգա աշխարհահռչակ ջութակահար Լևոն Չիլինկիրյանը: Կիպրոսում ծնված և 1960թ-ից Լոնդոն տեղափոխված երաժիշտը մեծ ճանաչում ունի դասական երաժշտության աշխարհում, հանդես է գալիս իբրև մենակատար և սիմֆոնիկ նվագախմբերի ընկերակցությամբ, 1971թ-ին հիմնել է Չիլինկիրյան քառյակը, որը ճանաչված է աշխարհի տարբեր անկյուններում:

Մեծ Բրիտանիայից բացի, Չիլինկիրյանը մեծ դեր ունի նաև Շվեդիայի երաժշտական կյանքում՝ հանդիսանալով Mendelssohn on Mull փառատոնի գեղարվեստական ղեկավարը:

Հայաստանում Լևոն Չիլինկարյանը արդեն 2 անգամ անցկացրել է Չիլինկիրյանի անվան ջութակահարների մրցույթը:

Այս տարի լրանում է Լևոն Չիլինկիրյանի 60 տարին: Այդ առթիվ Երևանյան երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 20-ին կկայանա մաեստրոյի հոբելյանին նվիրված հատուկ համերգ: Կամերային երաժշտության տան բեմում Լևոն Չիլինկիրյանը հանդես կգա «Սերենադ» կամերային նվագախմբի ընկերակցությամբ: