«Արսիկա» տրիոն փոխում է անունը

18:51 • 17.09.08

Այս տարի 10-րդ հոբելյանական տարին տոնող տրիոն, որ մինչև հիմա կոչվում էր «Արսիկա», կփոխի անունը և կկոչվի «Արամ Խաչատրյանի անվան»: «Արսիկա» տրիոյի անդամների անունների առաջին երկու տառերի գումարային հապավումն էր՝ Արմինե Գրիգորյան (ջութակ), Սիբիլլե Չոփ (ջութակ) և Կարեն Քոչարյան (թավջութակ): Բայց քանի որ Սիբիլլե Չոփն այլևս տրիոյի կազմում չէ և նրա փոխարեն հանդես է գալիս ջութակահար Կարեն Շահգալդյանը, որոշել են փոխել անունն ու հոբելյանական համերգաշրջանը սկսել որպես «Արամ Խաչատրյանի անվան» տրիո: Այս կապակցությամբ տրիոյի անդամները դիմել և ստեցել են կոմպոզիտորի որդու թույլտվությունը:

«Արամ Խաչատրյանի անվան» տրիոյի առաջին համերգը կկայանա «Կարեն Շահգալդյանը հրավիրում է ընկերներին» արվեստների երրորդ փառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 23-ին: Կամերային երաժշտության տանը տրիոն կկատարի Բեթհովեն, Մոցարտ և Բրամս: