«Կոմիտասյան երախայրիք» Գևորգ Հաճյանի կողմից
Լիբանանահայ Գևորգ Հաճյանի կատարմամբ թողարկվել է «Կոմիտասյան երախայրիք» ձայնասկավառակը, որը ներառում է կոմիտասյան 19 ստեղծագործություն դաշնամուրի նվագակցությամբ: Ձայնասկավառակին կից գրքույկում ներկայացված են դրանում ընդգրկված երգերի տեքստերն ու նոտաները, ինչպես նաև Կոմիտաս վարդապետին վերաբերող կենսագրական, մասնագիտական տեղեկություններ հայերենով և անգլերենով:
«Կոմիտասյան երախայրիք» ձայնասկավառակը թողարկվել է բարերար Կարապետ Հարությունյանի և «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ, որտեղ էլ կայացել է սկավառակի շնորհանդեսը:










