Իրանցի լուսանկարչի հայկական ցուցահանդեսը Երևանում

10:05 • 17.09.08

Սեպտեմբերի 18-ից Հայարտ մշակութային կենտրոնում կբացվի իրանցի լուսանկարիչ Աֆշին Արյաֆարի անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Իմ Հայաստանը» խորագիրը: Կներկայացվեն Հայաստանն ու հայերին ներկայացնող շուրջ 50 լուսանկարներ, որոնք հեղինակը կատարել է անցած տարի Հայաստանում անկացրած 10 օրերի ընթացքում:

Աֆշին Արյաֆարը ծնունդով Իրանի Շիրազ քաղաքից է, որտեղ արդեն հասցրել է ներկայացնել «իր Հայաստանը»: Լուսանկարիչը շրջել ու աշխատել է մի շարք երկրներում, բայց մեծապես հիացած է Հայաստանով, որը շատ է նմանեցնում իր հարազատ Շիրազին: