«Անավարտ դիմանկարներ» պատերազմի օրերից
Ազգային պատկերասրահում կայացավ Անգին Առաքելյանի «Անավարտ դիմանկարներ» գրքի շնորհանդեսը, որում ամփոփված են Հայրենական մեծ պատերազմում զոհված և գերի ընկած հայ նկարիչների հուշագրությունները՝ փաստաթղթեր, նամակներ, լուսանկարներ և այլն:
Անգին Առաքելյանը Ազգային պատկերասրահի հուշաձեռագրային բաժնի վարիչն է, «Անավարտ դիմանկարներ» գրքում ներառել է 45 նկարիչների մասին պատմող նյութեր, որոնք սկսել է հավաքել դեռ 1995թ-ից, երբ պատկերասրահում բացվեց պատերազմի 50 ամյակին նվիրված ցուցահանդես:










