Կցուցադրվի «Քրիստոնյա Հայաստան»-ը

15:30 • 18.09.08

Սեպտեմբերի 19-ին Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի ռեժիսոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» վավերագրական ֆիլմը, որ պատմում է Հայաստանում քրիստոնեության հաստատման և ազգային ավանդույթների վերահաստատման մասին: 83րոպեանոց ժապավենը թողարկվել է 2007թ-ին, այս տարի ներկայացվել էր Ոսկե Ծիրանի կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի մրցույթում:

Ֆիլմի սցենարի հեղինակը Նարինե Թուխիկյանն է, գլխավոր դերում հանդես է եկել ՀՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը, երաժշտական ձևավորումը կոմպոզիտոր Արա Գևորգյանինն է: Ֆիլմի նկարահանմանն աջակցել է մշակույթի նախարարությունը: