Պիկասոն կցուցադրվի Լոնդոնի Ազգային պատկերասրահում

13:26 • 18.09.08

Լոնդոնի Ազգային պատկերասրահը կընդլայնի իր գործունեության շրջանակները՝ կազմակերպելով Պաբլո Պիկասոյի և ամերիկացի նկարիչներ Էդա ու Նենսի Քինհոլցների աշխատանքների ցուցահանդեսը, հայտնում է РИА Новости-ն։

«Մենք վաղուց ենք ցանկանում կազմակերպել Պիկասոյի կտավների ցուցահանդես, որի շրջանակներում կփորձենք բացահայտել Պիկասոյի և դասական եվրոպական արվեստի գործերի միջև կապը»,- նշել է պատկերասրահի տնօրեն Նիկոլաս Փեննին:

Նշենք, որ Պիկասոյի աշխատանքները հանրության ուշադրությանը ներկայացնելու որոշումը հակասում է Ազգային պատկերասրահի և Tate Modern ժամանակակից արվեստի պատկերասրահի միջև գոյություն ունեցող համաձայնությանը: 12 տարի առաջ կնքած համաձայնագրի համաձայն` մինչև 1900թ. ստեղծված աշխատանքները գտնվում են Ազգային պատկերասրահի տրամադրության ներքո, իսկ այն կտավները, որոնք ստեղծվել են դրանից հետո, համարվում են ժամանակակից արվեստ և գտնվում են Tate Modern-ի հետաքրքրության շրջանակներում: