Իգոր Բուտմանի քառյակը կնվագի Երևանում
Սեպտեմբերի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Հայկական ջազ – 70» տոնակատարությունների հերթական համերգը. երևանյան բացառիկ ելույթով հանդես կգա ռուս ջազմեն, սաքսոֆոնահար Իգոր Բուտմանի քառյակը: Ռուսական ջազի այս ճանաչված խմբում հանդես են գալիս Անտոն Բառոնինը` դաշնամուր, Վիտալի Սոլոմոնովը` թավջութակ, Էդուարդ Զիզակը` հարվածային գործիքներ:
Համերգի համար տոմսեր չեն վաճառվում, դրանք տնօրինում է համերգի հովանավոր ՎՏԲ Հայաստան բանկը: Վաղվանից որոշ քանակությամբ տոմսեր հնարավոր կլինի անվճար ստանալ Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից, բանկի ներկայացուցիչները հավատացնում են, որ ջազի իսկական սիրահարները կկարողանան լսել Բուտմանի քառյակին, կարող են նաև իրենց դիմել այդ հարցով:
1999թ. հիմնադրված Իգոր Բուտմանի քառյակը ռուսական ջազի այն բացառիկ խմբերից է, որ ճանաչված է ողջ աշխարհում, համերգներով հանդես է եկել մի շարք փառատոներում` Իսրայելից ու Թուրքիայից մինչև Միացյալ նահագների ամենահեղինակավոր բեմեր:










