Կինոշոկ 2008. Ռ. Բալայանի «Դրախտի Թռչունները» մրցանակ բերեց դերասանին

09:57 • 22.09.08

Ավարտվեց ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Կինոշոկ 2008» բաց կինոփառատոնը, որի մրցանակակիր ֆիլմերի շարքում է նաև մեր հայրենակից Ռոման Բալայանի «Դրախտի թռչունները» ժապավենը: Ֆիլմը ներկայացված էր փառատոնի գլխավոր մրցույթում, դրանում իր դերի համար «Կինոշոկի» կողմից լավագույն դերասան է ճանաչվել Սերգեյ Ռոմանյուկը: Հիշեցնենք, որ 2008թ-ին թողարկված «Դրախտի Թռչուններ» ֆիլմն այս տարի բացեց «Ոսկե Ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը:

Կինոշոկն այս տարի ուշադրության արժանացրեց մի քանի այլ աշխատանքներ ևս: Մասնավորապես, տարվա Լավագույն լիամետրաժ ֆիլմ է ճանաչվել էստոնական «Աշնանային պարահանդես» ժապավենը, լավագույն ռեժիսուրայի համար մրցանակի է արժանացել լիտվացի ռեժիսոր Քրիստինա Բոուժյուտը` «Կոլեկցիոները» աշխատանքի համար, իսկ լավագույն դերասանուհի կոչմանն է արժանացել Մարինե Բլեյքը ռուս-բրիտանական համատեղ ֆիլմում իր դերի համար:

Սեպտեմբերի 12-21-ը շարունակվող Կինոշոկ 2008-ը մրցանակներ է բաժանել նաև այլ մրցույթներում ներկայացված հեխորհրդային երկրների մի քանի կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմերի` նախապատվությունը տալով մեծամասամբ ռուսական և էստոնական աշխատանքներին: