Ջոան Ռոուլինգը 1 մլն ֆունտ է նվիրաբերել Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությանը

13:48 • 22.09.08

Հարի Փոթերի մասին վեպերի հեղինակ Գրող Ջոան Ռոուլինգը մեկ մլն ֆունտ է նվիրաբերել Լեյբորիստական կուսակցության հիմնադրամին, հայտնում է BBC News-ը: Նշենք, որ Ռոուլինգը բավական մտերիմ բարեկամական հարաբերություններ ունի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի ընտանիքի հետ:
Ռոուլինգը հայտարարել է, որ ինքն աջակցում է լեյբորիստների` երկրում երեխաների աղքատությունն արմատախիլ անելու պայքարին:
Լեյբորիստական կուսակցությունը 2008թ. ապրիլից մինչև հունիս ստացել է ավելի քան 3, 8 մլն ֆունտ նվիրատվություն: Միևնույն ժամանակ, կուսակցության պարտքերը կազմում են 13 մլն ֆունտ:
Նշենք, որ Ռոուլինգի կարողությունը գնահատվում է 560 մլն ֆունտ: