Վահե Շահվերդյանը նորից Սունդուկյանում

10:20 • 22.09.08

Օպերային թատրոնին կից ազդագրերը փաստում են, որ շուտով մայր թատրոնի բեմում նորից շահվերդյանական ներկայացում կլինի: Հոկտեմբերի 5-ին նախատեսված է պրեմիերա՝ «Արշակ թագավոր»՝ ըստ Պերճ Զեյթունցյանի: Բեմադրությունը Վահե Շահվերդյանինն է, դերերում հանդես պիտի գան թատրոնի անվանի դերասանները՝ Տիգրան Ներսիսյանը, Նելլի Խերանյանը, Արմեն Մարությանը, Սամվել Փիլոյանը:

Ազդագրի համաձայն՝ նոր «Արշակ թագավորը» դրամա է 2 գործողությամբ, նվիրվում է դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ծննդյան 70–ամյակին: