Հյուրախաղերով Երևանում է Ջիգարխանյանի ղեկավարած մոսկովյան թատրոնը

08:21 • 23.09.08

Հայաստանում «Ռուսական մշակույթի սեզոններ» ծրագրի շրջանակներում հյուրախաղերով Երևանում է ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանի գլխավորած մոսկովյան դրամատիկական թատրոնը: Թատրոնի խաղացանկից հյուրախաղերի ծրագրում ընգրկված են 4 ներկայացումներ՝ «Երեք քույր», «Դոն Ժուան կամ քարե հյուրը», «Մեզ սպասում են հեռու ինչ-որ տեղ, բայց ոչ այստեղ» և «Մի քանի տղամարդ էլ որ լինեին այստեղ»: Ներկայացումները հյուընկալվում են մայր թատրոնի բեմում և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 28-ը: 

Արմեն Ջիգարխանյանն իր թատրոնը ձևավորել է 1996թ-ին ՎԳԻԿ-ում (Կինեմատոգրաֆի համառուսաստանյան պետական ինստիտուտ) իր դասավանդած դերասանական բաժնի շրջանավարտներից կազմված խմբի հիմքի վրա: