Համաշխարհային ջազի ելևէջները կցնցեն մեր քաղաքը

08:04 • 23.09.08

Շարունակվում է «Հայկական ջազ – 70» հոբելյանական միջոցառումների շարքը, որն աշնան հետ ավելի մեծ ակտիվություն է դրսևորում: Մասնավորապես, այս ամիս արդեն առիթ ունեցանք հյուրընկալելու վրացական ջազի կենդանի լեգենդ համարվող Նինո Կատամաձեին, իսկ առջևում սպասվում են ևս 3 ոչ պակաս կարևոր հանդիպումներ՝ Իգոր Բուտմանի քառյակի, ամերիկյան Pilobolus պարային թատրոնի և, իհարկե, Տաթևիկ Հովհաննիսյանի հետ:

Այնուհետև հոկտեմբերի սկզբին հոբելյանական համերգաշարը «կհամալրի» տարվա ջազային հոբելյաններից ևս մեկը. առանձին համերգով կնշվի Կոնստանտին Օրբելյանի 80-ամյակը: Ավելի ուշ Երևանում կլինի «Մենք ջազից ենք» ֆիլմի ռեժիսոր Կարեն Շարմազանովը ֆիլմի անձնակազմի այլ անդամների հետ մասին:

Հոկտեմբերի 21-ին ջազ վոկալի իր արվեստը Երևանում կներկայացնի աշխարհահռչակ Ալ Ջերոն, ում նոյեմբերին կփոխարինի ջազի մեկ այլ անմար աստղ՝ Ջորջ Բենսոնը: Սպասվում է նաև համերգ հանրահայտ կիթառահար Ալ Դե Մեոլայի մասնակցությամբ:

Իսկ արդեն դեկտեմբերին հայկական ջազի ներկայացուցիչները համատեղ համերգով կամփոփեն մեր ջազի 70 ամյակի տոնակատարությունները:

2009թ-ին էլ իր 65 ամյակը կտոնի «Հայկական ջազ-70» հոբելյանական կազմկոմիտեի նախագահ, ճանաչված ջազմեն Լևոն Մալխասյանը, ով պատրաստվում է այդ առթիվ հոբելյանական համերգաշար կազմակերպել: