Բրազիլահայ լուսանկարչի «Հայրենի ակնթարթները» Երևանում

10:19 • 25.09.08

«Հայ արտ» մշակութային կենտրոնում այսօր կբացվի բրազիալահայ լուսանկարիչ Մանուկ Փոլադյանի անհատական ցուցահանդեսը, որ կրում է «Հայրենի ակնթարթներ» խորագիրը: Սա լուսանկարչի երկրորդ ցուցահանդեսն է հայրենիքում, նախաձեռնվել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանության հետ համատեղ:

Ցուցահանդեսում Մանուկ Փոլադյանը ներկայացրել է շուրջ 70 «հայրենի ակնթարթներ», որոնցում գերիշում են սևն ու սպիտակը: Իր աշխատանքներում հեղինակն օգտագործում է նաև նորագույն տեխնոլոգիաների հնարքները. մասնավորապես, լուսանկարները շտկելու և առավել արտահայտիչ դարձնելու համար գործածում է համակարգչային photoshop ծրագիրը, որին, ի դեպ, անձամբ չի տիրապետում: Փոլադյանի մտահղացումները համակարգչի օգնությամբ իրականացնում է որդին:

Երևանում Մանուկ Փոլադյանի «Հայրենի ակնթարթները» կգործի մինչև հոկտեմբերի 2-ը, ցուցադրույթուններ կլինեն նաև Գյումրիում և Վանաձորում:

Ի դեպ, նոյեմբերին Հայաստանում կնկին կանցկացվի «Բրազիլիայի մշակույթի շաբաթ», որի շրջանակներում հանդես կգա բրազիլական «Իմիջես» տրիոն, կցուցադրվեն բրազիլական ֆիլմեր: