Մինասի հոբելյանը կտոնեն նաև Հայաստանից դուրս
Այս տարի լրանում է անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակը: Այդ առթիվ հոկտեմբերի 23-ին Ազգային պատկերասրահում կբացվի Մինասի հոբելյանական ցուցահանդեսը, այժմ ընթանում են հոբելյանական կատալոգի պատարաստման աշխատանքները:
Մինասի 80-ամյա հոբելյանի տոնակատարությունները կշարունակվեն նաև գալիք տարի արդեն Հայաստանից դուրս: Մասնավորապես, նախատեսվում է պատկերասրահի ցուցադրությունը տեղափոխել նաև Մոսկվա 2009թ. մայիսին:
Մինասի անհատական ցուցահանդես է նախատեսվում նաև Իտալիայում: Այս տարվա հունիսին նկարչի որմնանկարների վերականգման նպատակով Հայաստան էին ժամանել վերակագնող-մասնագետներ Ֆլորենցիայից, ովքեր ցանկություն ունեն կազմակերպել այդ ցուցահանդեսը: Այն կկայանա նախնական պայմանավորվածությամբ 2009թ. գարնանը:
Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928թ. հուլիսի 20-ին Շիրակի Ջաջուռ գյուղում, որտեղ այսօր գնվում է նրա տուն-թանգարանը: Հայաստանի վաստակավոր նկարչի կյանքն ընդհատվեց ավտովթարի հետևանքով 1975թ. փետրվարի 24-ին:










