Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանում կերգեր վաղուց
«Հայկական ջազ – 70» հոբելյանական համերգաշարի շրջանակներում Շարմ ընկերության նախաձեռնությամբ հրավիրվել է նաև հայազգի հանրահայտ ջազ երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը, ով Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում ելույթ կունենա սեպտեմբերի 29-ին: Հաշվի առնելով երգչուհու նկատմամբ մարդկանց հետաքրքրությունը, մտցվել են ևս 2 համերգներ` այսօր և վաղը, «Քամելեոն» ակումբում:
Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանյան բեմ է բարձրանալու նախորդ ելույթից 10 տարի անց: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգչուհին բացատրեց, որ կգար դեռ վաղուց, եթե հրավեր ունենար, այսինքն եթե որևէ կազմակերպություն նախաձեռներ իր համերգը, ինքն անպայման ու մեծ հաճույքով կերգեր այստեղ:
Իսկ Հայաստան Տաթևիկ Հովհաննիսյանը գալիս է բավական հաճախ` ամենաուշը 2 տարին մեկ` ոչ համերգների, այլ ընտանիքին այցելելու: Երևանում են բնակվում, եղբայրը, հայրը, մայրը` Օֆելյա Համբարձումյանը:










