«Կինո և կատակերգություն»՝ ըստ Գիդոն Կրեմերի

10:13 • 01.10.08

«21-ի հեռանկարներ» 9-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա մի «ներկայացում», որը շրջել է աշխարհի մի շարք երկրներում և միակ բացառիկ ելույթով հանդես կգա նաև Երևանում:

«Կինո և կատակերգություն. դասական երաժշտի վերելքը» անվանված է ներկայացումը, որ հեղինակել են ու կներկայացնեն աշխարհահռչակ ջութակահար Գիդոն Կրեմերը, նրա հիմնած «Կրեմերատա բալտիկա» կամերային նվագախումբը, ինչպես նաև Ռիչարդ Հյունգ Կի Ջուն՝ դաշնամուր, և Ալեքսեյ Իգուդսմանը՝ ջութակ: Ծրագրում ընդգրկված են մի շարք կոմոզիտորների հանրահայտ ստեղծագործություններ, որոնք մեծամասամբ հնչել են ֆիլմերում՝ այդ թվում Բախ, Բեթհովեն, Բրամս, Չապլին, Դունաևսկի, Միլլեր, Մարիկոնե, Մոցարտ, Պիացոլա, Պուշկարյով, Ռոտա, Շնիտկե, Շոստակովիչ, Սիբելիուս, Յոհ. Շտրաուս, Ռ.Վագներ և ուրիշներ:

««Կինո և կատակերգություն» ներկայացումն աշխարհը դիտում է խոշորացույցով` քննադատության և զվարճանքի պրիզմայով», - մեկնաբանում է Գիդոն Կրեմերը: