Կցուցադրվի Կուստուրիցայի «Պատգամը»
«ԿԻՆՈերեկոներ չորեքշաբթի օրերին» ծրագրի շրջանակներում այսօր Նարեկացի արվեստի միությունում կցուցադրվի սերբ անվանի կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Պատգամը», որ թողարկվել է 2007թ-ին: Կատակերգության ժանրում նկարահանված ֆիլմը պատմում է Բելգրադի մոտակայքում՝ գյուղական մի բնակավայրում ապրող ծերունու մասին, ով մահվանից առաջ թոռանը դիմում է միակ խնդրանքով՝ գնալ քաղաք, վաճառել կովն ու կին բերել իր հետ:
«Պատգամը» Կուստուրիցայի առայժմ վերջին գեղարվեստական ֆիլմն է, դրան հաջորդել է այս տարի նկարահանված վավերագրական ժապավենը Դիեգո Մարադոնայի մասին: «Պատգամը» ընդգրկված էր 60-րդ Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրում 2007թ-ի մայիսին:
Նարեկացի արվեստի միությունում ֆիլմի ցուցադրություն մուտքն ազատ է:










