Ղաջարական արվեստը Ազգային պատկերասրահում

11:58 • 02.10.08

Ազգային պատկերասրահում բացվել է Ղաջարական արվեստի ցուցահանդես, որը նախաձեռնել է Թեհրանի «Լազար Գալերի» պատկերասրահի տնօրեն Ժանեթ Լազարյանը: Ցուցահանդեսը ներառում է ղաջարական արվեստի տարբեր տեսակներ՝ գեղանակարչություն, կիրառական արվեստ, մանրանկարչություն և այլն: Ներկայացված են պարսկական շահերի դիմանկարներ, նրանց պալատական կյանքի դրվագներ, հարեմի կանանց պատկերներ: Մեծ թիվ են կազմում կիրառական արվեստի նմուշները՝ գորգեր, սպասք, զարդեր և այլն:

Իրանում Ղաջարական հարստությունը կառավարել է 18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբին: Այդ շրջանի պարսկական մշակույթն առանձնանում է ինքնատիպ ոճով:

Ազգային պատկերասրահում ղաջարական արվեստի ցուցահանդեսը կշարունակի գործել մինչև հոկտեմբերի 15-ը: