Պրեմիերա. «7 զգացողություն» Նարեկացու ներշնչմամբ
Հոկտեմբերի 1-ին գեզագիտության ազգային կենտրոն. «Փոքր թատրոն»-ում կայացավ պրեմիերա՝ «7 զգացողություն» Գր. Նարեկացու «Մարտյան ողբերգության» պոեմի ներշնչմամբ: Սա հայ-իտալական համատեղ թատերական նախագիծ է՝ իտալական կողմից «Վերսիլադանցա» մշակութային կենտրոնի մասնակցությամբ: Նախագծի մտահղացման, բեմադրության և երաժշտական ձևավորման հեղինակը Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն է, պարերի բեմադրությունը՝ Անջելա Տորրիանի Էվանգելիստիի: Նախագծի դերակատարները նույնպես 2 կողմից են՝ Արսեն Խաչատրյան, Անջելա Տորրիանի Էվանգելիստի և Լեոնարդո Դիանա:
Հայ-իտալական համատեղ այս նախագիծը վիզուալ ներկայացում է՝ հագեցած ժամանակակից թատրոնի տարբեր հնարքներով՝ տեսողական ու լսողական: Օգտագործված են մերօրյա թատրոնի տարբեր ժանրերի հնարավորությունները՝ շարժման, ստվերների, պարի: Բեմադրության խոսքը բացառապես հայերեն և իտալերեն հնչող տեքստեր են Նարեկացու «Մայտան»-ից:
«7 զգացողությունը» բեմում կլինի նաև հոկտեմբերի 2-ին, 3-ին, 5-ին և 6-ին:










