Կանցկացվի «Սարոյան 100» միջազգային թատերական փառատոն
Վիլյամ Սարոյանի ծննդյան 100 ամյակի տոնակատարությունների շրջանակում «Հայ ֆեստ» 6-րդ միջազգային թատերական փառատոնը այս տարի կներառի առանձին սարոյանական ծրագիր՝ «Սարոյան 100» միջազգային թատերական փառատոն անունով: Ծրագիրը կամփոփի բացառապես Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ հայկական և օտարերկրյա թատրոնների մատուցմամբ:
Հայկական թատրոններից շատերը բեմ կբարձրացնեն սարոյանական պրեմիերաներ՝ Հ. Մալյանի թատրոն-ստուդիան՝ Նարինե Մալյանի բեմադրած «Պատմություններ գնացքում» ներկայացմամբ, Անտերպրիզա փրոդաքշնի պատրաստած «Օպերա, օպերա» ներկայացումը՝ գլխավոր դերերում Հրանտ Թոխատյան, Սերգեյ Դանիելյան և ուրիշներ, «Հեյ, ով կա»՝ Կամերային երաժշտական թատրոնի մատուցմամբ, Մետրո թատրոնի բեմադրած «Աշխարհի վերջին օրը», Համազգային թատրոնի «Ոստրեներ և մարգարիտը» դրաման, ինպես նաև «Մի’ գնա բարկացած» դրաման՝ Գյումրու դրամատիկական թատրոնի ներկայացմամբ: Հայկական սարոյանական պրեմիերաները մեծամասամբ ֆինանսավորվել են մշակույթի նախարարության կողմից:
Երևանում ամերիկահայ գրողի մոտիվներով ներկայացումներ կցուցադրեն նաև չեխական «Անէքսյուզդ» թատրոնը՝ «Իմ սիրտը լեռներում է» տրագիկոմեդիայով, ԱՄՆ-ից և Կանադայից ժամանող Նորա Արմանին և Փիմարթ ընկերությունը՝ «Հայրի’կ, դու խենթ ես» դրամայով, ֆրանսահայ Ժակ Ներսեսյանը և Ագնես Դավանը «Հայկական մուկը» բեմադրությամբ, Մոսկվայի հայկական թատրոնը «Հեյ, ով կա»-ով և ԱՄՆ-ից ժամանող Թոդ Վրոնսկին «Իմ դեպքում պետք է բացառություն արվի: Հանդիսատեսը Վ. Սարոյանի հետ» մոնոներկայացմամբ:
«Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-12-ը, սարոյանական ծրագիրը կմենարկի հոկտեմբերի 5-ից:










