Մշակույթի նախարարությունը ապակենտրոնացման քաղաքականություն է վարում
Մշակույթի նախարարությունն այս տարի առաջին անգամ համագործակցում է Գյումրիի ժամանակակից արվեստի բիենալեի հետ:
«Այս փաստը մեկ անգամ ևս հաստատում է նախարարության որդեգրած մշակութային ապակենտրոնացման քաղաքականություն, որը գերակա ուղղություն է մեր երկրի ողջ կառավարության ծրագրում», - լրագրողների ետ հանդիպման ժամանակ նշեց մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հովհաննիսյանը:
Որպես ֆինանսական աջակցություն` նախարարությունը բիենալեին հատկացրել է 10մլն 860հազար դրամ: Գյումրիի ժամանակակից արվեստի կնետրոնի ղեկավար, բիենալի գլխավոր համադրող Ազատ Սարգսյանի խոսքերով սա շատ փոքր գումար է, եթե հաշվի առնենք, որ իրենց ծախսերը կազմել են շուրջ 550հազար եվրո: Սա փոքր ներդրում է ` համեմատած այլ երկրների հետ նույնպես: Օրինակ, Ազատ Սարգսյանը հուշում է, որ միայն Սալոնիկեի բիենալեին հունական պետությունը յուրաքանչյուր 2 տարին մեկ հատկացնում է 1մլն 200հազար եվրո գումար: Այդուհանդերձ բիենալեի հիմնադիրն ու ղեկավարը շատ ուրախ է, որ վերջապես կայացել է համագործակցությունը մեր մշակույթի նախարության հետ, քանի որ բոլոր երկրներում սովորաբար հենց պետությունն է նախաձեռնում ժամանակակից արվեստի բիենալե, որպեսզի ցույց տա իր ազատ ու բաց հասարակությունը:
Իսկ հենց Գյումրիում բիենալեն սկիզբ է առել 1998թ-ին` հենց մշակութային ապակենտրոնացումը նպատակ ունենալով:










