Կմեկնարկի մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը

12:52 • 08.10.08

Մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 16-20-ը Երևանում: Փառատոնը նախաձեռնել և անցկացնում է Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են 48 ֆիլմեր 23 երկրներից: Փառատոնը նպատակ ունի պատանիներին ներկայացել նոր ու որակյալ ֆիլմեր, ինչպես նաև կապեր հաստատել ու շփման դաշտ դառնալ պատանիների համար ստեղծագործող կինոգործիչների համար:

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի հյուրերը կլինեն «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ Արմեն Մեդվեդևը, հայ անվանի ռեժիսոր, սցենարիստ Կարեն Շահնազարովը, դաշնակահար Լևոն Օգանեզովը և ուրիշներ: Նախատեսված են վարպետության դասեր, պրեմիերաներ ու հեբելյանական միջոցառումներ: