Շվեյցարական երաժշտությունը Հայաստանում

13:57 • 09.10.08

Հոկտեմբերի 5-ից մեկնարկել և մինչև 12-ը կշարունակվի Հայաստանում Շվեյցարական երաժշտության շաբաթը: Համերգներն անցկացվում են Երևանում և Վանաձորում:

Այսօր Արամ Խաչատրյան տուն-թանգարանում «Շվեյցարական երաժշտության շաբաթ» ծրագրի հերթական համերգն է՝ ջութակար Արմինե Ստակյանի, վոկալիստներ Ռենե Զոսոյի և Աննե Օսնովիչի մասնակցությամբ: Համերգային ծրագրում կհնչի մեծամասամբ հոգևոր երաժշտություն:

Հոկտեմբերի 11-ին երաժիշտների այս կազմը նույն համերգով հանդես կգա Վանաձորի սբ. Գր. Նարեկացի վանքում: Իսկ հոկտեմբերի 12-ին երաժշտական շաբաթը կամփովի Երևանում. Արամ Խաչատրյան տուն-թանգարանում կրկին ելույթ կունենան Արմինե Ստակյանը: