«Տանը մոտ» կամ Արևելյան Եվրոպայի խնդիրները լուսանկարներում

12:05 • 10.10.08

ՆՓԱԿ-ում (Նորարար փարձառական արվեստի կենտրոն) բացվել է «Տանը մոտ» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը նախաձեռնել է Բրրիտանական խորհուրդը՝ «Ապրենք միասին» ծրագրի շրջանակներում: Ներկայացված են Հարավարևելյան Եվրոպայի 8 լուսանկարիչների աշխատանքներ՝ Դեյվիդ Քրիդըն (Իռլանդիա), Դանա Փոփա (Ռումինիա), Ջորջ Ջորջիա (Կիպրոս), Գյուլսուն Կարամուստաֆա (Թուրքիա), Իվոր Թրիքեթ (Ուելս), Սայլա Կամերիչ (Բոսնիա-Հերցեգովինա), Յուվալ Յավրի (Իսրայել): Բոլոր աշխատանքներում արտացոլված են Հարավարևելյան Եվրոպայի խնդիրները՝ հիմնականում փախստականների և ազգային փոքրամասնությունների: Հայաստանը ցուցահանդեսում ներկայացնում է Փիրուզա Խալափյանը՝ «Մուրթադայի պատմությունը» աշխատանքով:

«Տանը մոտ» ցուցահանդեսը շրջիկ է, մեկնարկը եղել է Բելֆաստում, ապա տեղափոխվել է Բուլղարիա և հետո միայն Երևան: Մեզ մոտ այն կգործի մինչև հոկտեմբերի 24-ը, իսկ հետո կմեկնի Վրաստան, Ռումինիա և այլ երկրներ: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ուսումնասիրել վերաբնակ հասարակությունների ազդեցությունը ժամանակակից հասարակություններում: