Երևանը 2790 տարեկան է
Երևանի հիմադրման 2790 ամյակի տոնակատարությունները սկսված են և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 13-ը: Այսօր երեկոյան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա միջոցառումների բացման հանդիսավոր արարողությունը, այնուհետև Հանրապետության հրապարակում կանցկացվի բացօթյա տոնական համերգ:
Տոնակատարությունների ընթացքում կկայանան մարզական շքերթ, հանդիպումներ, համերգներ, ցուցահանդեսներ: Միջոցառումներ նախատեսված են հնամյա քաղաքի բոլոր համայնքներում:










