Երևանում կնվագի Վարդան Մամիկոնյանը

04:16 • 11.10.08

Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում կկայանա Վերադարձի դասական երաժշտության 2-րդ փառատոնի 5-րդ համերգը՝ մենակատար, Ֆրանսիայում հաստատված ճանաչված դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ։ Համերգային ծրագրում ընդգրկված են ֆրանսիացի կոմպոզիտոր Անրի Դյուտիեի ստեղծագործությունները։

Վարդան Մամիկոնյանը Փարիզ է տեղափոխվել 1991թ-ից, բայց մեծ կարևորություն չի տալիս իր բնակության վայրին, քանի որ Երևան հաճախ է այցելում, իսկ եվրոպական մշակույթի կենտրոնում գտնվելը, իր խոսքերով, շատ է օգնում իր երաժշտական կարիերային։ Նա բազմիցս նվագել է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Մյունխենից ու Ցյուրիխից մինչև Նյու Յորք։

Հոկտեմբերի 12-ին Վարդան Մամիկոնյանը բարեգործական համերգով հանդես կգա Գյումրիում։