«Հարի Փոթերի» մասին գրքերի հեղինակը մեկ վայրկյանում 9 դոլար է վաստակում
Ըստ Forbes հանդեսի՝ Ջոան Ռոուլինգը աշխարհում ամենաբարձր վարձրատրվող գրողն է: Յուրաքանչյուր վայրկյան նա վաստակում է 5 ֆունտ (մոտավորապես 9 դոլար): Հարի Փոթերի մասին պատմող գրքերի հեղինակը միայն նախորդ տարվա ընթացքում վաստակել է ընդհանուր առմամբ 300 մլն դոլար:
Ռոուլինգի եկամուտը 6 անգամ գերազանցում է երկրորդ տեղը զբաղեցրած Ջեյմս Պատերսոնի` «Եվ եկավ սարդը» մարտագրքի հայտնի հեղինակի եկամուտը:
«Մանկական գրականության սենսացիան»՝ այսպես է անվանել ամսագիրը Ջոան Ռոուլինգի գրքերը:
Նշենք, որ Ջոան Ռոուլինգի գրքերի ընդհանուր տպաքանակը գերազանցել է 400 մլն օրինակը:










