Սերժ Սարգսյանը վաստակավոր արտիստի կոչում է շնորհել

13:01 • 13.10.08

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, թատերական արվեստի զարգացման, ինչպես նաև հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական թատրոնի դերասանուհի Իրա Հարությունյանին և նույն թատրոնի դերասան Արման Ղազարյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը։