Մեկնարկում է արցախյան 2-րդ փառատոնը

12:02 • 14.10.08

Այսօրվանից Արցախում մեկնարկում է դասական երաժշտության 2-րդ փառատոնը, որն անցկացվում էմշակույթի նախարարության աջակցությամբ: Այսօր և վաղը Ստեփանակերտում և Շուշիում անվճար դասական երաժշտություն կմատուցի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանի գլխավորությամբ:

Իսկ հոկտեմբերի 22-ին Ստեփանակերտում կկայանա փառատոնի ամփոփիչ համերգը, որին կմասնակցի նաև Արցախի պետական կամերային նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Գևորգ Մուրադյան: