«Իմ Սարոյանը» տարբեր արվեստագետների տեսանկյունից

12:50 • 14.10.08

Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակի տոնակատարությունների շրջանակում «Հայ արտ» մշակութային կենտրոնում բացվել է «Իմ Սարոյանը» խորագրով ցուցահանդես, որին մասնակցում են մի խումբ նկարիչներ և քանդակագործներ: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրել է Սարոյան գրողին ու մարդուն իր պատկերացմամբ կամ իր հուշերում:

Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների շարքում են քանդակագործներ Արա Շիրազի «Սարոյանը» և Լևոն Թոքմաջյանի «Հույս, հավատ, սեր» եռաքանդակը: Գեղանկարչական աշխատանքներից՝ Հրանտ Թադևոսյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Հովհաննես Հարությունյանի և այլ ստեղծագործություններ, յուրաքանչյուրը՝ «յուրովի Սարոյան»:

«Իմ Սարոյան» ցուցահանդեսը կաշուրանկի գործել մինչև հոկտեմբերի 17-ը: