Երևանի ռուսական թատրոնում տոնական հոբելյան է

11:12 • 14.10.08

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնն այս տարի տոնում է հիմնադրման 70 ամյակը, ինչի առթիվ թատրոնում մեծ տոն է: Այսօր երեկոյան կկայանա հոբելյանական երեկոն, որին ներկա կլինեն բազմաթիվ անվանի հյուրեր:
Թատրոնի 70 ամյակի առթիվ տպագրվել է «Մեր կյանքի թատրոնը» գիրքը, որի հեղինակներից է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը:

Երևանի ռուսական թատրոնին շնորհավորելու համար Հայաստան է ժամանել նաև Մոսկվայի գեղարվեստական թատրոնը և հայ հանդիսատեսին կներկայացնի Ռ. Կալինովսկու «Լուսնային հրեշը» բեադրությունը: Երևանում է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար, հայտնի դերասան Օլեգ Տաբակովը:

Այսօր Ռուսական դրամատիկական թատրոնի հոբելյանական երեկոյին ներկա կլինի նաև Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: