Մեր ժամանակների շամանը խաղաղություն կքարոզի Երևանում
Հոկտեմբերի 18-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանդես կգա Կոգուրյո արքայատոհմի արքայադուստր Կեկյո Կոման, ով հավատացած է, որ օժտված է իր նախնիներին հատուկ շնորհներով և իր բանաստեղծություններով խաղաղություն է քարոզում աշխարհում: Կեյկո Կոման արևելաասիական Կոգուրյո արքայատոհմի սերունդներից է, նաև Կոմա հասարակական կազմակերպության հիմնադիրը: Տարիներ շարունակ նա շրջում է աշխարհի տարբեր երկրներում և իր բանաստեղծություններով ու դաշմանուրային իմրովիզատոր Իդակի Շինի հետ միասին խաղաղության համերգներ տալիս:
Երևանում նույնպես Կեյկո Կոման հանդես կգա Իդակի Շինի նորարար երաժշտության հնչյունների ներքո. մայրենիով հնչող նրա բանաստեղծությունների թարգմանությունը հնարավոր կլինի կարդալ հրապարակում տեղադրված հատուկ էկրանի վրա: Այս համերգ-ներկայացումը կոչվում է «Կոգուրյո արքայատոհմի բացահայտված լեգենդները», այն սկիզբ է առել 2001թ. և մինչև օրս հասցրել է ներկայանալ 100-ից ավել անգամ աշխարհի մի շարք երկրներում:










