48 ֆիլմ 23 երկրից՝ վաղվանից
Այսօր երեկոյան Մոսկվա կինոթատրոնում պաշտոնապես կմեկնարկի Մանկական ֆիլմերի 4-րդ միջազգային կինոփառատոնը, որն իրականացնում է Կինոյի և հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների և պատանիների համար «Ռոլան Բիկով» ֆոնդը Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
5 օրերի ընթացքում Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում, Մոսկվայի տանը և Ազգային պատկերսրահում կցուցադրվեն մրցութային 43 մանկապատանեկան ֆիլմեր 23 երկրներից: Լիամետրաժ և անիմացիոն ֆիլմերի մրցույթներում ընդգրկված ժապավեններից բացի, կցուցադրվեն նաև այլ աշխատանքներ, կլինեն պրեմիերաներ:
Մանկապատանեկան ֆիլմերի փառատոնի առթիվ Երևան են ժամանել բազում անվանի հյուրեր, ովքեր փառատոնի ընթացքում կհանդիպեն լրագրողների, Կինոյի և թատրոնի ինստիտուտի ուսանողների հետ, նրանցից ոմանք կունենան նաև վարպետության դասեր:
Փառատոնի ընթացքում կլինեն նաև հատուկ իրադարձություններ. կնշվի հայկական մուլտիպլիկացիայի 70-ամյակը, ինչի առթիվ կբացվի նկարիչ-մուլտիպլիկատորների ցուցահանդես, կտոնվի «Մենք ջազից ենք» ֆիլմի 25 ամյակը, կկայանա “Կախարդական գորգ” գրքի շնորհանդեսը: Այս ամենի մասին՝ հաջորդիվ:










