Հռոմի արվարձանում հայտնաբերվել է «Գլադիատորի» դամբարանը
«Գլադիատոր» ֆիլմում նկարահանված Ռասել Քրոուի նախատիպը հանդիսացող հռոմեացի սենատոր Մարկոս Նոնիոս Մակրինոսի շիրիմը հայտնաբերվել է Տիբրոսի ափին գտնվող Հռոմի հյուսիսային արվարձանում: Հայտնագործության մասին հայտնել է The Times թերթը:
Մակրինոսի հսկայական մարմարե դամբարանը, ըստ հնագետների, փլուզվել էր դեռևս հնադարում և թաղվել էր հողի խիտ շերտերի տակ: Այնուամենայնիվ, շիրիմի որոշ հատվածներ հայտնվել են Տիբրոս գետում: Սակայն սյունները, ծածկը և այլ ճարտարապետական մասերը, ինչպես նաև սենատորի անունով հուշաքարը, պահպանվել են:










